Կարևոր իրադարձություններ

Ռեալը Դիբալայի տրանսֆերի համար աստղաբաշխական գումար է առաջարկում

11 Հունվար, 2017 20:50
Ռեալը Դիբալայի տրանսֆերի համար աստղաբաշխական գումար է առաջարկում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է Sport.es-ը:

Հաղորդվում է, որ «արքայական ակումբը» պատրաստվում է արգենտինացի երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար «ծեր սինյորային» վճարել 105 մլն եվրո:

Անձամբ ֆուտբոլիստին կառաջարկվի տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ:

23-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ լրանում է 2020 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 11 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցումների հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին