Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել են տարվա ամենահզոր սմարթֆոնները

11 Հունվար, 2017 20:33
Հայտարարվել են տարվա ամենահզոր սմարթֆոնները

Սմարթֆոնների համար AnTuTu սինթետիկ թեստի մշակողները հրապարակել են 2016 թվականի ամենահզոր սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը:

Վարկանիշի առաջին տեղն զբաղեցնում Է iPhone 7 Plus-ը՝ 181 հազար բալ արդյունքով: Դրան հաջորդում Է iPhone 7-ի (172 հազար բալ) սովորական տարբերակը, որը տարբերվում Է միայն ավելի փոքր ծավալի օպերատիվ հիշողությամբ: Ամենաարտադրողական սարքերի եռյակը եզրափակում Է չինական OnePlus 3T-ը՝ 163 հազար բալ արդյունքով:

10 լավագույն սմարթֆոնների ցուցակում հայտնվել են նաև LeEco Le Pro3-ը, Moto Z-ը, OnePlus3-ը, Xiaomi Mi 5s-ը և Mi 5s Plus-ը, Asus Zenfone 3-ը, ինչպես նաև ZTE AXON 7-ը:

 

AnTuTu-ը վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ պրոցեսորների հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը և կուտակիչի աշխատանքի արագությունը: Ծրագիրը շարժական սարքերի արտադրողականության առավել տարածված թեստերից մեկն Է:

 

Լրահոս

Դիտել ավելին