Կարևոր իրադարձություններ

Բրիտանացին կես տարի անց գտել է կայանատեղիում «կորցրած» BMW-ն

11 Հունվար, 2017 20:15
Բրիտանացին կես տարի անց գտել է կայանատեղիում «կորցրած» BMW-ն

Բրիտանացուն 6 ամիս անց վերադարձրել են կայանատեղիում կորցրած մեքենան: Հայտնի է, որ տղամարդը մեքենան կորցրել է, երբ մեքենայով ժամանել է ռոք-համերգի, իսկ միջոցառումից դուրս գալով չի կարողացել գտնել այն:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, մեքենան պատկանում էր բրիտանացու ընկերոջը, ով Շոտլանդիայում է բնակվում: Միջադեպը տեղի է ունեցել Մանչեստերում անցյալ տարվա հունիսին:

Նշվում է, որ բրիտանացին մի քանի օր շարունակ փնտրել է մեքենան, սակայն անհաջող: Արդյունքում նա մեքենայի առևանգման հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն:

Ստացված նորությունից հետո ուրախությունը երկար չի տևել, քանի բրիտանացին ստիպված է բավականին մեծ գումար վճարել վճարովի կայանատեղիում մեքենան կես տարի կայանելու համար: Այդ գումարը կազմում է շուրջ 6000 դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին