Կարևոր իրադարձություններ

Victoria`s Secret-ի «հրեշտակ» Մարթա Հանթը բացահայտել է կատարյալ կազմվածքի գաղտնիքը

11 Հունվար, 2017 19:00
Victoria`s Secret-ի «հրեշտակ» Մարթա Հանթը բացահայտել է կատարյալ կազմվածքի գաղտնիքը

Victoria՝s Secret-ի «հրեշտակ» Մարթա Հանթի կանոնավոր պարապմունքները ներառում են վարժություններ բատուտի վրա, յոգա, պարային և ուժային էլեմենտներ:

Այդ մասին մոդելը պատմել է լրագրողներին Body By Simone ֆիտնես ակումբում, որն ավանդաբար ընտրում են հայտնիները:

Նրա խոսքերով ուժային պարապմունքները իրեն ուժ են հաղորդում, «ավելին, քան երբևէ ու դա անհավանական զգացողություն է»,- ասել է նա:

600x580

Մոդելը, ում ԶԼՄ-րը անվանում են «ֆիտնես-թմրամոլ», իսկապես սպորտի մոլագար է և առաջին հերթին աչքի է ընկնում իր վրա աշխատանքի և ստացվող արդյունքների կապով: «Այն, ինչպիսի տեսք ստանում է իմ մարմինը մարզասրահում կատարած աշխատանքից հետո մոտիվացնում և ստիպում է ինձ վերադառնալ այնտեղ և շարունակել աշխատել իմ վրա»,- ասել է նա:

600x580600x580

Դեկտեմբերի 5-ին Հանթը մասնակցելու է Victoria՝s Secret-ի հերթական ցուցադրությանը: Նրա հետ պոդիում են դուրս գալու բրենդի հայտնիները՝ Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Բելլա Հադիդը և Քենդալ Ջեները: Հանթը պատմում է, որ ամբողջ թիմը ջանասիրաբար աշխատաում է շոուի վրա՝ առանց հանգստյան օրերի:

600x580

«Մենք շատ կենտրոնացված ենք: Թևերը, որոնցով մենք պոդիում ենք դուրս գալու շատ ծանր են, իսկ մենք չենք ցանկանում, որ որևէ բան այնպես չգնա», - բացատրել է մոդելը:

 

Լրահոս

Դիտել ավելին