Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության վարչություններում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

11 Հունվար, 2017 18:50
Ոստիկանության վարչություններում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

Հունվարի 11-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լետենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը: 
Դրական գնահատելով վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքը՝ Հունան Պողոսյանը կարեւորեց ոստիկանության հեղինակության ամրապնդման խնդիրը, ինչը հատկապես պայմանավորված է հանրային ծառայությունների մատուցման որակով:

Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը մասնակցեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցությանը:
Ներկայացվեցին 2016 թվականին կատարված աշխատանքները, միաժամանակ նշվեցին բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ արվեցին կոնկրետ առաջարկներ:

Հունվարի 11-ին ամփոփիչ խորհրդակցություն անցկացվեց նաեւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, որին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Գոհունակություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ Վարդան Եղիազարյանը կարեւորեց անձնակազմի արհեստավարժության բարձրացման խնդիրը, ինչին միտված են, մասնավորապես, գործնական պարապմունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին