Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների 51%-ը դժգոհ է Թրամփից

11 Հունվար, 2017 18:43
Ամերիկացիների 51%-ը դժգոհ է Թրամփից

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը զգալիորեն նվազել է 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այդ են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանին կից հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը:

Թրամփի գործողություններին հավանություն է տալիս բնակչության 37%-ը: Դա զգալի անկում է նոյեմբերին արձանագրված 44%-ի համեմատ: Ամերիկացիների մեծամասնությունը` 51%-ը դժգոհ է Թրամփից, գրում է The Independent-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին