Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են հանդիպել և ի՞նչ քննարկումներ են իրականացրել այսօր

11 Հունվար, 2017 18:06
Ովքե՞ր են հանդիպել և ի՞նչ քննարկումներ են իրականացրել այսօր

Ովքե՞ր են հանդիպել և ի՞նչ քննարկումներ են իրականացրել այսօր

Գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ ունեցած  խորհրդակցության ժամանակ քննարկել է  Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: 

Մանրամասն անդրադարձ կատարելով բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին՝ պանրագործություն, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնում և զարգացում, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավում: 


Ի՞նչն է կարևորել վարչապետը.

Ներդրումային ծրագրերի խթանում ու իրականացում.

Կառավարությունը պատրաստ է  համաֆինանսավորել և աջակցություն ցուցաբերել այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ: 

Ի՞նչ հանձարարություններ են ստացել խորհրդակցության մասնակիցները.

Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը: 

Նոր առաջարկ Կենտրոնական բանկին

ԿԲ-ի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը: 

Առաջիկայում կառավարությունը կքննարկվի նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները:

 

Լրահոս

Դիտել ավելին