Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանին կողոպտած կասկածյալների մոտ հայտնաբերվել է 300 հազար եվրո

11 Հունվար, 2017 16:26
Քիմ Քարդաշյանին կողոպտած կասկածյալների մոտ հայտնաբերվել է 300 հազար եվրո

Ֆրանսիայի ոստիկանությունը 300 հազար եվրո կանխիկ գումար է հայտնաբերել ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտելու մեջ կասկածվողների մոտ իրականացված խուզարկության ժամանակ։ Բացառված չէ, որ այս գումարները ստացվել են Քիմի զարդերի վաճառքից։ Զարդերը, սակայն, դեռևս չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածվող 17 մարդու, որոնց մեջ է նաև Քարդաշյանի Փարիզի 27-ամյա վարորդը։ Ոստիկանությունը կարծում է, որ կողոպտիչները հենց նրանից կարող էին տեղեկություններ ստանալ Քիմի մասին։
 
Հիշեցնենք, որ Քիմին կողոպտել էին հրազենի սպառնալիքի տակ 2016թ․-ի հոկտեմբերի 3-ին, երբ Քիմը Փարիզում էր նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Գողոնի ընդհանւր արժեքը կազմում է մոտ 11մլն դոլար։
 

Լրահոս

Դիտել ավելին