Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    484

  • EUR

    564
    572

  • RUB

    8,26
    8,51

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԱՄՆ-ի ամենապահանջված հրուշակագործը հայուհի է (լուսանկարներ)

11 Հունվար, 2017 13:15
ԱՄՆ-ի ամենապահանջված հրուշակագործը հայուհի է (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է. Լաս Վեգասի ամենաշքեղ «Վին» խաղատան գլխավոր հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը տարբեր միջազգային տորթերի փառատոնի հաղթող է։
Նրա պատրաստած հրուշակագործության գլուխգործոցները ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում։

Հայուհու տորթերի պատվիրատուներն են ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Տրամպը, Սթիվ Վինսը, դերասաններ Մել Գիբսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, երգչուհիներ Սելին Դիոնը, Բեյոնսեն, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի եւ այլն։
Նախագահի թեկնածու Միտ Ռոմնիի համար նրա պատրաստած տորթը սկանդալի պատճառ դարձավ։

big_Flora-Aghababyan1_ts1323247722

4612883-0-4

Ռոմնիին քննադատեցին Սպիատկ տան տեսքով տորթ պատվիրելուհամար, քանի որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նրան չէր առաջադրել։

6a011570088124970c01348838064d970c

Ֆլորան մանկուց պարով է զբաղվել, երկու անգամ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իսնտիտուտ, սակայն ուսումը չի շարունակել։
Միացյալ նահանգներ է տեղափոխվել 33 տարեկանում։
Տորթ թխելով գումարներ է վաստակել նախ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ։
«Երբ ԱՄՆ եկա, բացարձակ անգլերեն չէի խոսում, աշխատանքս շատ պատահական գտա, հայկական տեղ էր, մոտեցա խմորեղենի բաժին ու հարցրի, թե իրենց աշխատող պե՞տք է, նրանք շատ հավանեցին իմ աշխատանքներն ու ընդունեցին»,- պատմում է Ֆլորան։

 

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին