Կարևոր իրադարձություններ

ՍԱՍ-ի Արտակը իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել Արաբկիրում. ահազանգ

11 Հունվար, 2017 11:48
Հեղինակ՝ Գևորգ Գորգիսյան
ՍԱՍ-ի Արտակը իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել Արաբկիրում. ահազանգ

ՀՀԿ-ն սկսել է իր «քարոզարշավը»

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրութոյւններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածում ՀՀԿ թեկնածու 
Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)։
Հիշեցնեմ, որ բացի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից, ՍԱՍ հոլգինգի կազմում գտնվում են նաև Next, Debenhams, Aldo միջազգային բրենդային խանութները, Baldi խանութը և «Սանգրիա» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ընկերության
պատվերով էքսկլյուզիվ ապրանքատեսականու ներմուծում։

 

Լրահոս

Դիտել ավելին