Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,04
    8,29

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչպիսի՞ շնորհավորանքներ է ստացել Գագիկ Սուրենյանը

11 Հունվար, 2017 11:14
Ինչպիսի՞ շնորհավորանքներ է ստացել Գագիկ Սուրենյանը

Նախօրեին Գագիկ Սուրենյանը նշանակվեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ: Հարյուրավոր շնորհավորանքների կողքին Shabat.am-ի աչքից չվրիպեցին այն մեկնաբանությունները, որոնք ֆեյսբուքահայերը գրել էին և՛ իրենց անձնական էջերում, և՛ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջին: Shabat.am-ի հետ զրույցում Գագիկ Սուրենյանն ասաց, որ հարյուրավոր շնորհավորական նամականեր է ստացել: Այն օրը, երբ նա համոզվել է պաշտոնի բարձրացման մասին, առաջինն այցելել է պանթեոն և կիսվել հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի հետ. «Քանի որ անմիջապես ականջիս հնչեց նրա այս խոսքերը, որը նա ասել էր դեռ 10 տարի առաջ, երբ ինձ ոչ մեկ չէր ճանաչում . կանցնի ժամանակ, երբ քեզ կճանաչի ու կսիրի մի ամբողջ ժողովուրդ, դու մեծ մարդ կդառնաս, բայց տես հաաաաաա՜, քիթդ չցցես, եթե գոռոզացար, ժողովուրդը քեզ ոնց բարձրացրել է, այնպես էլ կիջեցնի անհատակ անդունդը»: 

Shabat.am-ն առանձնացրել է այն կրեատիվ մեկնաբանություններն ու շնորհավորանքները, որոնք գրվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում.

1. Ես էն դեպքնա, որ ազգիս աչքը լույս լինի, քո գործերին էլ հաջողություն լինի Գագիկ ջան,մեզ էլ միշտ տաք հոսանքների ներքո պահես,եղանակի պուլտն էլ երբեք չփչացնես ցավդ տանեմ))))

2.Թող մեր իշխանավորները տեսնեն թե ինչ է ժողովրդականությունը և ժողովրդի սերը, մի ողջ ժողովուրդ միայն ուրախ է Ձեր պաշտոնի բարձրացման կապակցությամբ, ես էլ եմ շնորհավորում, մեր գլխից անպակաս լինեք Սուրենյան ջան:

3.Շնորհավորում եմ, բայց...հայտնի ֆիլմի մոտիվներով՝ պաշտո՞նն է, որ պիտի զարդարի ձեզ: Առանց այդ պաշտոնի էլ դուք արդեն մերն էիք՝ ժողովրդինը ( ոչ մի քաղաքական գործիչ չի կարող այսպիսի վստահությամբ խոսել ժողովրդի անունից, ինչպես ես այս պահին), մնացեք այդպիսին- ժողովրդական Գագիկ Սուրենյան:

4.Բոլոր մեկնաբանությունները կարդալուց հետո,զարմացած եմ և հիացած,որ ինչքան լավ և ճիշտ եք աշխատել, որ այդքան մեծ գովասանքի եք արժանանում,ապրեք դուք հուսով ենք որ այդ նույն եռանդով էլ կշարունակեք աշխատել և մեզ մեծ ոգևորություն կպարգևեք; Շնորհավորում եմ ձեզ վստահված պետի պաշտոնը;

5.Հարգելի Գագիկ, հազվադեպ դեպքերից է մեր պետության մեջ, երբ ճիշտ մարդը ճիշտ տեղում է, այսինքն` մասնագետը, պրոֆեսիոնալ... երանի, թե ամեն բնագավառում Ձեր պես նվիրյալ, իր աշխատանքը կոչումի պես ընկալող կադրեր ունենանք:

6. Գագիկ ջան, շնորհավորում եմ: Հիմա դու մեր ԱԺ հիդրոմետ նախագահն ես....

7. Շնորհավոր, #ՌԱՄԸ_ՁԵԶ_ՊԱՇՏՈՆԻ_ԲԱՐՁՐԱՑՈՒՄ_ԱՐԵՑ)))

8. Բա էդ կապակցությամբ Աֆրիկայից մի ցիկլոն չկա՞. Շնորհավորում եմ:

9. Ասում են Սուրենյանը մառոզ արեց պաշտոնը բարձրացրին

10. Նախ, իհարկե, շնորհավորում եմ պաշտոնի բարձրացման կապակցությամբ, բայց հիմա եղանակի վերջը ի՞նչ ա լինելու :D

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին