Կարևոր իրադարձություններ

«Կրեատիվ» պարգևներ և կոչումներ, մեդալների հրավառություն. «Հրապարակ»

11 Հունվար, 2017 09:18
«Կրեատիվ» պարգևներ և կոչումներ, մեդալների հրավառություն. «Հրապարակ»

«Հրապարակ». օրաթերթը գրում է. «Այս տարեվերջը առանձնացավ ուղերձների, նվերների, պարգևների, կոչումների առատությամբ։ Պարգևատրողներն իրարից հետ չէին մնում «կրեատիվոլթյամբ»՝ Գալուստ Սահակյանը պարգևատրեց իր վարորդին, Սերժ Սարգսյանը Լյովա Երանոսյանին «Հասաիակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ տվեց, իսկ Վովա Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում։ Բայց ամենակրեատիվը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր՝ նա «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ բնապահաանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանին, Սարգիս Շահազիզյանին, Գևորգ Վարդանյանին, Մուրադ Մուրադյանին, Վարդան Այվազյանին։ Չգիտես ինչու ցանկից դուրս էին մնացել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Կարինե Դանիելյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին