Կարևոր իրադարձություններ

Մարզպետների գլխացավանքը. «Փաստ»

11 Հունվար, 2017 08:46
Մարզպետների գլխացավանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ մարզպետները երկու խմբի են բաժանվել` բախտավորների և անբախտների: Բախտավորները մինչև Նոր տարի կարողացել են ՀՀԿ ղեկավարությանն ու Սերժ Սարգսյանին համոզել, որ իրենք չլինեն կուսակցության ռեյտինգային ցուցակում և աշխատեն միայն կուսակցությանը ձայներ բերելու «ֆրոնտում»: 
Դե, անբախտներն էլ, պարզ է, ցուցակով գնացողներն են: Խնդիրն այն է, որ ռեյտինգային ցուցակում ընդգրկված մարզպետները, որոնց վրա դրված է ՀՀԿ–ի համար մեծ թվով ձայներ բերելու պլան, ակամա բախվելու են իրենց տարածքի այն հեղինակությունների հետ, որոնց միջոցով հույս ունեն անհրաժեշտ ձայներ հավաքել կուսակցության համար:
Այսինքն, իրենք և տարածքի հեղինակությունները ռեյտինգային նույն ցուցակում են լինելու, և պայքարելու են միմյանց դեմ:
Եթե այդ պայքարը թեժանա, ինչպե՞ս են միասին պայքարելու ՀՀԿ–ին ձայներ բերելու համար: Այստեղ հակասություն է առաջանում: Մարզպետը սեփական վարկանիշը փրկելու համար ոչինչ չի խնայելու: Բայց դեմն էլ իր կուսակից հեղինակությունն է: Իսկ ցուցակից ազատված մարզպետները նույն այդ հեղինակությունների հետ, ջան ասելով, ձայներ կբերեն հարազատ կուսակցության համար:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին