Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    12° C, Երևան

  • 1

    7° C, Գյումրի

  • USD

    480
    484

  • EUR

    535
    543

  • RUB

    8,41
    8,66

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Լիսկային ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնի դիմաց մեծ փոխհատուցում են տվել. «Հայկական ժամանակ»

11 Հունվար, 2017 08:30
Լիսկային ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնի դիմաց մեծ փոխհատուցում են տվել. «Հայկական ժամանակ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:

Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը հենց Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից եւ սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն: Բացի այդ, կառավարությունը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ:

Թե ինչու է Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրենի պաշտոնում նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբայրը, մնում է կռահել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին