Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել Է, որ համաշխարհային ճանաչում ունեցող աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել Է այն վարորդը, որը նրան սպասարկել է Փարիզում:Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու Է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: