Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    -11° C, Երևան

  • 1

    -17° C, Գյումրի

  • USD

    484
    488

  • EUR

    515,5
    523,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել. նրանք սահմանին չեն եղել (ամբողջական տեսանյութ)

10 Հունվար, 2017 15:22
Հեղինակ՝ Արման Վարդանյան
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել. նրանք սահմանին չեն եղել (ամբողջական տեսանյութ)

Օրերս հանրությանը ներկայացվեց «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և էլի մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը և որտեղ դերասան Վարդան Պետրոսյանը հայհոյանքներ էր տալիս թշնամական կողմին:

Դերասանն արարքի համար բավականին շատ քննադատությունների արժանացավ, սակայն պարզվում է` տեսանյութը բեմադրված է եղել:

Ստորև ներկայացնում ենք «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը` մասնակիորեն.

«Հարգելի հայերնակիցներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Մարտիկ հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին:
Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»:

Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է:
Անկեղծ Շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին:

Շնորհակալ ենք նաև Վարուժան Օլքինյանին, ով նկարահանումից առաջ մեզ զգուշացրեց «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չէ»:
Շնորհակալ ենք Ռուբեն Հախվերդյանին, Եղիշե Պետրոսյանին, Գևորգ Մովսիսյանին, Ռուբեն Եղոյանին և Արեգ Նազարյանին, բանակ զորակոչվելուն՝ միշտ պատրաստ լինելու համար: Պատահական չէր հյուրերի ընտրությունը, քանի որ բանակը բոլորինն է և վտանգի ժամանակ բոլորս համախմբվում ենք նրա շուրջ՝ անկախ հայացքներց, դավանանքից, հասարական և սոցիալական դիրքից և այս հաղորդումը դրա վառ ապացույցն է:

Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է Non-Stop, առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը՝ մեզ և Վարդանի համար, պարզապես վիրավորական կլիներ:

Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր ,քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդմում կստանանք և ինչ գնահատականներ կհնչեն:

Շնորհակալություն բոլորին ևս մեկ անգամ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

 
Դիտել ավելին