Կարևոր իրադարձություններ

Նոր զարգացումներ Վարդենիսի ընտրախախտումներից. «Չորրորդ իշխանություն»

10 Հունվար, 2017 09:20
Նոր զարգացումներ Վարդենիսի ընտրախախտումներից. «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ»–ն նոյեմբերի 1-ի և 15-ի իր համարներում անդրադարձել էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում արված նորարարություններին, որոնք մեր դիտարկմամբ, անկասկած, արտացոլվելու են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վրա։ Տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններում աշխատել են ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին շատերը, անգամ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականները, չգիտեն։

Արդեն դեկտեմբերի առաջին օրերին տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում հրապարակումների առիթով։ Հետաքննիչ Գասպարյանն առաջարկեց մեզ հանդիպել և զրուցել։ Հրաժարվեցինք։ Միաժամանակ առաջարկվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բնականաբար, օգտվեցինք մեր սահմանադրական իրավունքից՝ մերժելով հետաքննիչի հորդորը։ Նշել էինք նաև, որ ընտրական գործընթացներին վերաբերող գործերը սովորաբար քննում է ՀՔԾ-ն կամ ՀՀ քննչական կոմիտեն։ Տարակուսանք հայտնեցինք՝ ինչու է այս դեպքում ընտրվել ոստիկանությունը:

Երեկ թերթը տեղեկացավ, որ գործը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական կոմիտեին։ Իսկ սա նշանակում է, որ ընթացքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Վարդենիսի քաղաքապետի համար։ Ի դեպ՝ վերջինս տոներն անցկացրել է բավականին անհանգիստ տպավորությամբ։ Անգամ բարձրաձայնել է իր մտավախությունների մասին՝ նշելով, թև այս ամենից «լավ հոտ չի գալիս»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին