Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի «ֆրոնտիկացումը» սկսված է»

10 Հունվար, 2017 09:06
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Հայաստանի «ֆրոնտիկացումը» սկսված է»

Հայաստանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ...Այո,այն ինչ տեղի է ունենում այդ համայնքում իրոք ողբերգություն է...21-րդ դարի "ժողովրդավար" Հայաստանում ինչ-որ մի "самодур" գյուղապետ որոշել է իր "կլորիկ" տարեդարձներին ինքն իրեն նվեր անել...Ֆրոնտիկ Թևոսյան անունով այս հոգեկան հիվանդն իր 65-ամյակին ընդառաջ համայնքում գործող երաժշտական դպրոցն անվանակոչել է իր անունով...Իսկ 2015 թ-ին՝70-ամյակին ընդառաջ գյուղի միջով անցնող Երևանյան փողոցն է անվանակոչել իր՝սիրելիի և պաշտելիի անունով...Իսկ 80-ամյակին էլ,եթե ողջ լինի,ապա գյուղն է վերանվանելու իր անունով...Չեմ զարմանում,քանի որ Նոր Գեղիի "կայսեր" Ֆրոնտիկ Ա-ն այդ համայնքը ղեկավարում է 30 տարուց ավել և մտածում է,որ ոչնչով չի զիջում Տիգրան Մեծին,Պետրոս Մեծին և այլ "մեծերին"...

"ՍտալինաԹուրքմենբաշյան ախտով" տառապող սույն զավեշտություններին անհապաղ պետք է ազատել պաշտոնից և մեկուսացնել հասարակությունից,քանի որ Նոր Գեղիի օրինակն ապացուցում է,որ այդ ախտը վարակիչ է...Այլ կերպ չի կարելի բացատրել այն,որ 6500 բնակչություն ունեցող այդ գյուղից մեկը չընդվզեց այս զավեշտալի որոշման դեմ...Այսպես շարունակվելու դեպքում պարոն Ֆրոնտիկը համագյուղացիներին կպարտադրի սրբացնել իր ծնողներին,դպրոցում "Ֆրոնտագիտություն" առարակա կմտցնի,իսկ հետագայում էլ իշխանությունը կանհձնի Ֆրոնտիկ Բ-ին...Այդ ընթացքում էլ կմեծանա Ֆրոնտիկ Գ-ն...
Զարմանալի է,որ այս խայտառակությանը չի արձագանքում Կոտայքի մարզպետարանը և հատկապես ՀՀ կառավարությունը ի դեմս Տարածքային կառավարման և զարգացման նախարարության...Թե՞ միտումնավոր են լռոմ և սպասում ժողովրդի արձագանքին...Եթե ժողովուրդը լռի,ապա կանցնեն տեղանունների մասսայական փոփոխման գործընթացին...Երևանի,Գյումրու,Վանաձորի,Գորիսի և այլ քաղաքների շատ թաղամասեր,ինչպես նաև ՀՀ-ի ամբողջանակ բնակավայրեր կվերանվանվեն նորաթուխ հեղինակությունների,օլիգարխների,քրեածին էլեմենտների,նրանց հայրերի,մայրերի և այլնի անուններով...
Քանի դեռ "ֆրոնտիկացման" գործընթացը համընդհանուր բնույթ չի ստացել ՀՀ իշխանություններն անհապաղ այն պետք է քոքահան անեն...Պարոն Ֆրոնտիկին էլ կարելի է ասել,որ ըստ օրենքի իր անունով փողոց,դպրոց և այլն կարելի է անվանակոչել միայն նրա մահանալուց 10 տարի անց...
Հ.Գ.Այս ամենի մեջ մի դրական բան կար...Մեր բախտը բերել է,որ "միկոյանոտ" գյուղապետի հայրիկը Հայրենական պատերազմից է եկել և իր որդուն Ֆրոնտիկ է անվանել...Պատկերացնում եք,եթե նա գար Հոնդուրասից,Վորկուտայից կամ Ծծաշատի մոտից...
Իսկ եթե լուրջ,ապա մարդ չգիտի ծիծաղի,թե ՝լացի...

 

Լրահոս

Դիտել ավելին