Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    -3° C, Երևան

  • 1

    -6° C, Գյումրի

  • USD

    484,5
    488,5

  • EUR

    508,5
    516,5

  • RUB

    8,24
    8,49

Կարևոր իրադարձություններ

Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում. «Հայկական ժամանակ»

10 Հունվար, 2017 08:22
Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում. «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով:

Մուրադյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաեւ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը եւս:

Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաեւ «Ավշարի» սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները եւ ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին