Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները բանի նման չեն. «Իրատես»

10 Հունվար, 2017 08:10
Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները բանի նման չեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ծառուկյանի վերադարձը ԲՀԿ-ի համար ուղղակի փիլիսոփայական քար, բալասան, կենարար ջուր է:

Չնայած պտտվող զրույցներին, թե Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները բանի նման չեն, եւ որ այս անգամ Ծառուկյանը թափ է տվել իր ոտքերի փոշին` բացառելու Արգամիչի ազդեցությունը դրանց վրա, այնուհանդերձ, Հովիկ Արգամիչն անում է ամեն ինչ, որպեսզի Ծառուկյանի որոշումը լինի քաղաքականություն վերադարձի օգտին, հակառակ դեպքում ոչ միայն լուրջ «բանկրոտի» կենթարկվի ԲՀԿ-ն, որպես «մաշված» կուսակցություն հայտնվելով ուղղակի քաղաքական լուսանցքում, այլեւ Արգամիչը կզրկվի հզոր պլատֆորմից, քանզի նրա համար ԲՀԿ-ն եղել է քաղաքական գործիք, որով ժամանակին լուծեց ոչ միայն իր վարչապետության, այլեւ հարակից մի շարք հարցեր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին