Կարևոր իրադարձություններ

Թրամփի արձագանքը Մերիլ Սթրիփի քննադատությանը (տեսանյութ)

09 Հունվար, 2017 13:20
Թրամփի արձագանքը Մերիլ Սթրիփի քննադատությանը (տեսանյութ)

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է աշխարհահռչակ դերասանուհի Մերիլ Սթրիփի քննադատությանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Թրամփը ասել է, որ դերասանուհին Հիլարի Քլինթոնի կողմնակիցն է։

Նախագահը պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ զարմացած չէ «լիբերալ կինոգործիչների» հարձակումներից և հավելել, որ չի տեսել դերասանուհու ելույթը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։

Հիշեցնենք, որ Մերիլ Սթրիփը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ խստորեն քննադատել է Թրամփին ստի, այլատյացության, հաշմանդամներին հեգնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին