Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 մարդ է ձերբակալվել

09 Հունվար, 2017 13:17
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 մարդ է ձերբակալվել

16 մարդ է ձերբակալվել Փարիզում ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով: Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերի 3-ին կողոպտել է ոստիկանական հագուստով առնվազն երկու տղամարդ, որոնք ատրճանակ են պահել աստղի քունքին:

Տղամարդիկ մտել էին Քարդաշյանի հյուրանոցային համար, այնուհետև կապել նրան և փակել լոգարանում: Նրանք հեռացել էին դեպքի վայրից ընդհանուր մոտ 10,5 միլիոն դոլարի արժողությամբ թանկարժեք զարդերով:


Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են հանցագործության վայրում թողած ԴՆԹ-ի հետքերի օգնությամբ: Ձերբակալությունները կատարվել են Փարիզում վաղ առավոտյան իրականացված գործողությունների ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին