Ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի «Լա-Լա Լենդ» մյուզիքլը «Ոսկե գլոբուս» է ստացել բոլոր անվանակարգերում, որոնցում ներկայացված է եղել։ Holluywood Reporter –ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության պատմության մեջ դեռևս ոչ մի ֆիլմ միանգամից չի ստացել 7 «Ոսկե գլոբուս»։
«Լա Լա Լենդ» տրագիկոմեդիան պատմում է ջազային դաշնակահարի և երիտասարդ դերասանուհու սիրո պատմության մասին։
Ստորև ներկայացնում ենք հեղինակավոր մրցույթի հաղթողներին։
«Լավագույն դրամա» – Moonlight
«Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» – La La Land
«Լավագույն ռեժիսոր» – Դեմիեն Շազել, La La Land
«Լավագույն տղամարդու դեր» – Քեյսի Աֆլեք, «Մանչեսթերը ծովի մոտ»
«Լավագույն կանացի դեր (դրամա)» – Իզաբել Յուպեր, «Elle»
«Լավագույն տղամարդու դեր (կոմեդիա կամ մյուզիքլ)» – Ռայան Գոսլինգ, La La Land
«Լավագույն կանացի դեր (կոմեդիա կամ մյուզիքլ)» – Էմմա Սթոուն, La La Land
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Աարոն Թեյլոր-Ջոնսոն, «Գիշերվա քողի ներքո»
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Վիոլա Դևիս, «Պատնեշներ»
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» – «Նա» (Elle) (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա)
«Լավագույն երգ» – City of Stars, La La Land
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – Zootopia