Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    484

  • EUR

    564
    572

  • RUB

    8,26
    8,51

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Տնօրեննե՛ր հարգելի, եթե ջեռուցում չպետք է միացնեիք, կամ վերջին օրով միացնեիք, խնայեիք ձեր ծախսերը, ապա ինչու եք համաձայնվել, որ ամսի ինին սկսվի դասերը»

09 Հունվար, 2017 11:26
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Տնօրեննե՛ր հարգելի, եթե ջեռուցում չպետք է միացնեիք, կամ վերջին օրով միացնեիք, խնայեիք ձեր ծախսերը, ապա ինչու եք համաձայնվել, որ ամսի ինին սկսվի դասերը»

Դուրս եմ գալիս ու ճանապարհին պատահած դպրոցներով ացնեմ, չհաշված ձեռքիս այն ցուցակին, որ առավոտից զանգերի արդյունքում եմ գրանցել: Հետաքրքիրն այն է, որ ոմանք կարծում են, թե լրագրողը <փրկիչ> է: Արդեն որերորդ զանգն եմ ստանում, թե դպրոցներում ջեռուցում չկա, մի քանիսն էլ, առավոտյան են միացրել ու այնքան թույլ է, որ երեխաները վերարկուներով են նստել դասերին: Ծնողները հայավարի զանգում են, բողոքում ու թե չասեք, որ ով է զանգ տվողը, թե չէ մեր երախային կպատժեն: Տնօրեննե՛ր հարգելի, եթե ջեռուցում չպետք է միացնեիք, կամ վերջին օրով միացնեիք, խնայեիք ձեր ծախսերը, ապա ինչու եք համաձայնվել, որ ամսի ինին սկսվի դասերը, գոնե մի շաբաթ էլ կխնայեիք... Ուսուցիչներ էլ կան, որ զանգ են տալիս ծնողներին, թե երեխաներին մի ուղարկեք դպրոց, ցուրտ է: Ի՞նչ է սա նշանակում: Պետք է գրանցել, այս պահին դպրոցներում քանի աշակերտ կա, դպրոցներում ջեռուցում կա, թե ոչ, և քանի աստիճան տաքություն է գրանցում ջերմաչափը...

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին