Կարևոր իրադարձություններ

Սուրճը հավկիթով կամ սկանդինավյան սուրճ

08 Հունվար, 2017 20:10
Սուրճը հավկիթով կամ սկանդինավյան սուրճ

Սկանդինավյան սուրճ հավկիթով

Այս կերպ պատրաստված սուրճը տարբերվում է՝ այն և թունդ է, և ունի նուրբ համ: Սկանդինավյան սուրճը լավ համադրվում է ալկոհոլային խմիչքներով, նարնջի կեղևով և սերուցքով:

Բաղադրիչներ․

- 1 ձու
- 3 բաժակ ջուր
- 1 բաժակ սառը ջուր
- 3 ճաշի գդալ աղացած սուրճ։

Պատրաստման եղանակը

600x580

1. Եռացրեք 3 բաժակ ջուրը: Սուրճը լցրեք խորը ամանի մեջ:

2. Ավելացրեք ձուn և կես բաժակ սառը ջուր, լավ խառնեք:

3. Խառնելով` սուրճի խառնուրդը ավելացրեք եռման ջրի մեջ և եփեք 3 րոպե:

4. Հանեք սուրճը կրակի վրայից և լցրեք մնացած սառը ջուրը:

5. Անցկացրեք քամիչով. սուրճը պատրաստ է:

600x580

Հիանալի միջոց է ընկերուհուն զարմացնելու համար: Հրավիրեք նրան փորձելու սկանդինավյան սուրճ՝ նա հաստատ ձեզ չի մերժի:

 

Լրահոս

Դիտել ավելին