Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է տեսանյութ Երուսաղեմում ահաբեկչության վայրից

08 Հունվար, 2017 18:36
Հրապարակվել է տեսանյութ Երուսաղեմում ահաբեկչության վայրից

Հրապարակվել է տեսանյութ Երուսաղեմում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վայրից։ Կադրերը, որոնք արվել են ականատեսի կողմից դեպքից անմիջապես հետո, հայտնվել են Ruptly առցանց պորտալում։

Հարձակում իրագործած տղամարդը Երուսաղեմի արևելյան հատվածի բնակիչ է։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության կոմիսար Ռոնի Ալշեյխը՝ բացատրելով, թե ինչպես է մարդը, հավանաբար ազգությամբ արաբ, ստացել իսրայելական վարորդական իրավունք և հայտնվել տեղական պետհամարանիշներով մեքենայի ղեկին

Այսօր ցերեկն անհայտ անձը բեռնատարն ուղղել էր զինվորականների վրա, ովքեր Արմոն ա-Նացիվ թաղամասում իջնելիս են եղել ավտոբուսից։ Հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 15 մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին