Կարևոր իրադարձություններ

Սիրուշոն այսօր դառնում է 30 տարեկան (ֆոտոշարք)

07 Հունվար, 2017 12:25
Սիրուշոն այսօր դառնում է 30 տարեկան (ֆոտոշարք)

Այսօր երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դարձավ 30 տարեկան: Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է:

Картинки по запросу սիրուշո ընտանիք

2004թ. ավարտել է Երևանի Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

Картинки по запросу սիրուշո ուսանող

Յոթ տարեկանից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը և երգի խոսքերը` հայերեն ու անգլերեն լեզուներով, որից մեկ տարի անց, ունեցել է առաջին բեմական ելույթը: 13 տարեկան հասակում թողարկել է առաջին «Սիրուշո» ձայնասկավառակը:

2005թ.` երկրորդ «Շերամ» ձայնասկավառակը, որը նրան բերել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակներ։

Картинки по запросу «Շերամ» ձայնասկավառակ

2007թ. թողարկել է «Հիմա» սինգլը, որը դարձել է հիթ: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Հայաստանում առաջին անգամ անցկացված ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգարվեստի ապագա» կոչմանը:

2008թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը:

Картинки по запросу սիրուշո եվրատեսիլ

2010թ. հիմնել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնը, որը պաշտոնապես թողարկում է նրա և այլ արտիստների ալբոմները: Հետագայում թողարկել է չորրորդ «Հավատում եմ» ձայնասկավառակը, որը դարձել է «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն հիթ»:

 Картинки по запросу «Սիրուշո» պրոդյուսեր

Նրա գրած երաժշտություններից «Սուձբա զիմա» երգը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը: 

2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «I like it» տեսահոլովակը արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին:

2016-ին թողարկվեց երգչուհու «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակը: Ալբոմում տեղ են գտել 13 կատարումներ: Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Երգերի խոսքերն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն են: 

Картинки по запросу սիրուշո արմատ

Նշենք, որ երգչուհին ամուսնացած է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ: Նրանք ունեն 2 որդի:

Картинки по запросу սիրուշո լևոն

 

Իդեպ, հենց կեսգիշերին երգչուհին հարյուրավոր սպիտակ վարդերի լուսանկար է հրապարակել:  

 

00:00

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial) Янв 6 2017 в 12:51 PST

Shabat.am-ը նույնպես շնորհավորում է երգչուհուն ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու վերելքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին