Կարևոր իրադարձություններ

Ռասայական կամ ազգային թշնամանք քարոզելը ՀՀ քրեական օրենսգիրքով դատապարտվում է ազատազրկմամբ

06 Հունվար, 2017 13:53
Հեղինակ՝ Գուրգեն Ասատրյան
Ռասայական կամ ազգային թշնամանք քարոզելը ՀՀ քրեական օրենսգիրքով դատապարտվում է ազատազրկմամբ

ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 226. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը

1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,

2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

 

Լրահոս

Դիտել ավելին