Կարևոր իրադարձություններ

Սուրճի նստվածքը կարող է օգտագործվել ճանապարհաշինության մեջ

08 Հունվար, 2017 19:40
Սուրճի նստվածքը կարող է օգտագործվել ճանապարհաշինության մեջ

Մելբուռնում շատ են սիրում սուրճ խմել: Մի գեղեցիկ օր այդ ըմպելիքը ոչ միայն կօգնի թարմանալուն, այլև կդառնա քաղաքային ճանապարհների մի մասը, գրում է kedem.ru-ն:

Ավստրալացի գիտնականները մտածել են սուրճի նստվածքն ավելացնել ասֆալտին ավելի ամուր ճանապարհային հումք ստանալու համար: Նրանք հավաքել են սրճարաններից սուրճի նստվածքը, հինգ օր չորացրել են վառարանում, այնուհետև զտել են այն և խառնել պողպատի արտադրության թափոններին: Հետագա վերամշակումից հետո ստացված նյութն իր ամրության շնորհիվ, պարզվել է, շատ հարմար է օգտագործել ճանապարհաշինության մեջ:

Գիտնականների հաշվարկով՝ տարվա կտրվածքով սուրճի նստվածքը կօգնի կառուցել հինգ կիլոմետր ճանապարհ:

 

Լրահոս

Դիտել ավելին