Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս բնական ճանապարհով ազատվել դեմքի մազերից

08 Հունվար, 2017 19:20
Ինչպե՞ս բնական ճանապարհով ազատվել դեմքի մազերից

Կանանց մեծամասնությունն ընտրում է դեմքի մազերից ազատվելու ցավոտ միջոցները: Անշուշտ, որոշ մեթոդներ իսկապես արդյունավետ են, այնուամենայնիվ, հնարավոր է՝ նաև լինի կողմնակի ազդեցություն: womensbest.net կայքը ներկայացնում է մի քանի բնական և ավանդական մեթոդներ, որոնք կօգնեն տան պայմաններում, անցավ ազատվել դեմքի անցանկալի մազերից: Սոդա- Այս միջոցը պետք է կիրառել քնելուց առաջ: 1 ճ/գ սոդան լցրեք 200մլ եռացրած ջրի մեջ և թողեք սառչի: Բամբակը թրջեք այս լուծույթի մեջ, մի փոքր չորացրեք այն և դրեք դեմքի այն հատվածներին, որտեղ կան անցանկալի մազեր: Բամբակն ամրացրեք կպչուն վիրակապով և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան կարող եք հեռացնել վիրակապը, այնուհետ այդ հատվածներին սնուցող քսուք քսեք: Այս գործողությունը 2-3 անգամ կատարելուց հետո դեմքի մազերը կսկսեն թափվել: Յոդ– Ժողովրդական այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 40 մլ 70%-անոց ալկոհոլ, 1.5մլ ամոնիակ, 2մլ յոդ, 10մլ գերչակի յուղ, հիդրօքսիդ (10%): Բոլոր բաղադրիչները լավ խառնեք և թողեք խառնուրդը մնա այնքան, մինչև անգույն դառնա: Լուծույթը պետք է քսել դեմքին՝ առավոտյան և երեկոյան: Մի քանի օր օգտագործելուց հետո մազերը կսկսեն թափվել: Սխտոր– Դեմքի խնդրահարույց հատվածներին թարմ սխտորի հյութ քսեք օրական մի քանի անգամ: Հյութը թողեք դեմքին կես ժամ: Վերջում լվացեք գոլ ջրով և քսուք քսեք: 

 

Լրահոս

Դիտել ավելին