Կարևոր իրադարձություններ

Առողջության համար օգտակար մրգային 5 ըմպելիք

08 Հունվար, 2017 19:10
Առողջության համար օգտակար մրգային 5 ըմպելիք

Բոլորն էլ լավ գիտեն, որ փաթեթավորված ու գազավորված ըմպելիքները վնասակար են առողջության համար: Իսկ եթե դուք հետևում եք արյան մեջ շաքարի մակարդակին ու ձեր կառուցվածքին, ապա խորհուրդ է տրվում այդ ըմպելիքներից առհասարակ հրաժարվել:

Իհարկե շատերի համար միայն ջուր խմելը կարող է հատաքրքիր չլինել, այդ պատճառով կարող եք ջրի մեջ ավելացնել մրգեր ու բուրումնավետ բույսեր: Եվ այն էլ  այնքան որքան ցանկանում եք, սակայն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում  թողնել նշված խոտաբույսը կամ միրգը  30 րոպե թրմվի ջրի մեջ և նոր խմել:

 

takprosto.cc-ը ներկայացրել է 5 բաղադրատոմս, որոնք կբարելավեն ձեր տրամադրությունն ու արտաքին տեսքը:


Մրգերով ըմպելիքներ


1. Ելակ, կիտրոն ու ռեհան

Այս ըմպելիքը շատ օգտակար է: Ռեհանը բարելավում է օգտակար նյութերի ներծծումն ու ամրացնում է նյարդային  հայուսվածքները, ելակը բարձրացնում է իմունիտետը, օգնում է կարգավորել  զարկերակային ճնշումն ու ամրացնում է անոթների պատերը, իսկ կիտրոնը օգտակար  է նյութափոխանակության խանգարումների, աղեստամոքսային տրակտի  հիվանդությունների, միզաքարային հիվանդությունների ու մրսածության դեմ պայքարում:

клубника и лимон

2. Հապալաս  ու նարինջ


Հապալասը բարելավում է տեսողությունն  ու հիշողությունը: Այն հանդիսանում է քաղցկեղի ու վաղաժամ հայտնված կնճիռների հիանալի կանխարգելիչ բուժում: Պանտոթենիկ թթուն, որը առկա է հապալասում, արագացնում է նյութափոխանակությունը:
Նարինջը նպաստում է  ամբողջ օրգանիզմի ամրապնդմանը: Այն նաև դրական է ազդում  մարդու սրտանոթային համակարգի, նյարդային ու էնդոկրին համակարգերի վրա: Նարինջը խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում, քանի որ այն աչքի է ընկնում ցած կալորիականությամբ:

черника и апельсин

 

3. Ելակ, կիտրոն ու վարունգ

Շատերի համար կարող է զարմանալի լինել այն, որ այս 3 բաղադրիչները կարող են հադես գալ մեկ ըմպելիքում, սակայն դա այդպես է: Ելակի օգտակարության մասին մենք արդեն խոսել ենք: Կիտրոնը նպաստում է քաշի կարգավորմանը, նվազեցնում է «վատ» խոլեստեևրինի մակարդակն ու դանդաղեցնում է ծերացման պրոցեսը:


Վարունգը շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ նրա 100 գրամում առկա է ընդամենը 15 կալորիա: Բացի այդ,  թարմ վարունգը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

клубника и лайм

 

4. Նարինջ ու համեմ

Նարինջի օգատակար հատկությունների մասին արդեն խոսել ենք, իսկ ահա գինձը օգտագործվում է ցավի թուլացման, պոտենցիայի բարելավման ու ստամոքսային խանգարումների բուժման համար:

апельсин и кинза

 

5. Հապալաս ու   նարդոս

Հապալասի օգտակար հատկությունների մասին ևս խոսել ենք, իսկ ահա նարդոսը գործում է որպես հակասեպտիկ, սպազմոլիտիկ ու հանգստացնող միջոց: Նարդոսի բույրը օգնում է ազատվել լարվածությունից ու թուլանալ:
Այս ըմպելիքները անհրաժեշտ է պահել սառնարանում 3 օրից ոչ ավել:

 

Լրահոս

Դիտել ավելին