Կարևոր իրադարձություններ

Խնձորի քացախը` արտաքին խնամքի համար

08 Հունվար, 2017 17:00
Խնձորի քացախը` արտաքին խնամքի համար

Մազերի համար` Լվանալուց հետո մազերը ողողեք քացախով, այն սնուցում է մազարմատները, վերացնում վնասվածքները, մազերն ավելի գեղեցիկ ու փայլուն է դարձնում: Մեկ բաժակ սառը ջրի մեջ մեկ գդալ քացախ լցրեք ու լվանալուց հետո մազերը ողողեք դրանով: Դեմքի մաշկի համար` Քացախը լավ է նաեւ դեմքի մաշկի համար: 2 թեյի գդալ ջրի մեջ մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք եւ բամբակը թրջելով` մաքրեք դեմքը: Դա օգնում է ազատվել նաեւ դեմքպի պիգմենտներից: Ոտքերի համար` Եթե ձեր ոտքերն ու ձեռքերն ուռչում եւ ցավում են, քացախով մերսեք դրանք: Ատամների համար` Քացախը հիանալի սպիտակեցնում է ատամները: Ատամները լվանալուց հետո ողողեք բերանը մի փոքր քացախով, ապա` շատ ջրով: Նիհարելու համար` Քացախը հիանալի միջոց է նիհարելու համար: Մեկ թեյի գդալ քացախը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ եւ խմեք սոված փորին: 

 

Լրահոս

Դիտել ավելին