Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    -11° C, Երևան

  • 1

    -17° C, Գյումրի

  • USD

    484
    488

  • EUR

    515,5
    523,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Հոգեբանական թեստ. բացահայտիր քո և սիրելիիդ հարաբերությունների գաղտնիքները

08 Հունվար, 2017 18:50
Հոգեբանական թեստ. բացահայտիր քո և սիրելիիդ հարաբերությունների գաղտնիքները

Աշխատեք որքան հնարավոր է վառ պատկերացնել նկարագրված իրավիճակները. 1. Պատկերացրեք, որ Դուք հյուր եք գնում Ձեր սիրելիի տուն: Կա երկու ճանապարհ: Մեկը` ուղիղ և կարճ, որը շատ ժամանակ Ձեզանից չի խլի, բայց այն շատ ձանձրալի է: Իսկ երկրորդը` շատ երկար է, բայց շատ հետաքրիր ու գեղեցիկ: Ո՞րը Դուք կընտրեք: 2. Ճանապարհին Դուք հանդիպում եք վարդի 2 թուփ` կարմիր և սպիտակ: Դուք որոշում եք քաղել վարդերը և փունջ կազմել 15 վարդից: Ո՞ր գույնից ավելի շատ կընտրեք: 3. Վերջապես Դուք հասաք նրա տուն: Դուռը բացում է նրա բարեկամներից մեկը: Կխնդրեք կանչե՞լ նրան, թե՞ ինքներդ ներս կմտնեք և կգնաք նրա սենյակ: 4. Սենյակ մտնելով՝ Դուք տեսնում եք, որ այն դատարկ է: Որոշում եք այդտեղ թողնել Ձեր ծաղկեփունջը, որտե՞ղ կդնեք` մահճակալի՞, թե՞ պատուհանի մոտ: 5. Դուք մնում եք նրանց տանը գիշերելու, բայց քնում եք տարբեր սենյակներում: Առավոտյան գնում եք նրա սենյակ, նա դեռ քնած է, կարթնացնե՞ք նրան, թե՞ կսպասեք մինչև արթնանա: 6. Հիմա դուք հետ եք գնում տուն, նույն ճանապարհներից որո՞վ հետ կգնաք: Մեկնաբանությունները 1. Ճանապարհն իրենից ներկայացնում է Ձեր սերը: Եթե Դուք ընտրում եք կարճ ու անհետաքրքիր ճանապարհը, ուրեմն Դուք շատ հեշտ եք սիրահարվում: Իսկ եթե ընտրում եք երկարը, ուրեմն Դուք բավականին երկար պետք է ճանաչեք մարդուն մինչև նրան սիրելը: 2. Եթե Դուք ավելի շատ կարմիր վարդեր քաղեք Ձեր փնջի համար, ուրեմն Դուք սիրո մեջ պատրաստ եք ավելին տալ, քան վերցնել, իսկ սպիտակ վարդերը՝ հակառակը, Դուք սիրում եք ամեն ինչի փոխադարձը և ավելի շատ վերցնող եք: 3. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս, թե Դուք ինչպես եք լուծում հարաբերություններում առաջացած խնդիրները: Եթե Դուք նախընտրեցիք միանգամից Ձեր սիրելիի սենյակ գնալ, նշանակում է` չեք սիրում ոչինչ բարդացնել և խնդիրները միանգամից եք լուծում: Իսկ եթե բարեկամին խնդրում եք նրան կանչել, ուրեմն միշտ սպասում եք, որ խնդիրներն իրենք իրենց լուծվեն: 4. Տեղը, որտեղ Դուք կթողնեք ծաղկեփունջը, նշանակում է ինչքան հաճախ եք Դուք ցանկանում Ձեր սիրելիի հետ լինել: Եթե Դուք նախընտրեցիք այն թողնել մահճակալի մոտ, ուրեմն Դուք մեկ րոպե անգամ չեք ուզում նրանից բաժանվել: Եթե պատուհանի մոտ եք դնում, ուրեմն Դուք հաշտվում եք ուշ-ուշ հանդիպումների հետ: 5. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս քո վերաբերմունքը սիրելիիդ նկատմամբ: Եթե դու նրան չես արթնացնի, նշանակում է սիրում ես այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ եթե արթնացնես` ուզում ես նրան փոխել: 6. Հետ գնալու ճանապարհի ընտրությունը խոսում է քո սիրո կայունության մասին: Հավատարի՞մ ես դու արդյոք նրան ու քո զգացմունքներին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

 
Դիտել ավելին