Կարևոր իրադարձություններ

Թթու դրած վարունգի գաղտնի հատկությունները

04 Հունվար, 2017 18:55
Թթու դրած վարունգի գաղտնի հատկությունները

Թթու դրած մթերքները ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև զարմանալի ազդեցություն կարող են ունենալ մտքի վրա: Smithsonian պարբերականի տվյալներով՝ դրանք անուղղակիորեն կարող են ազդել նևրոզի և անհանգստության զգացողության վրա: Քանի որ կաթնաթթվային մթերքները հարուստ են պրոբիոտիկներով, դրանք դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա: Չնայած հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, սակայն գիտնականների կարծիքով՝ առողջ ստամոքսը հանգեցնում է էլ ավելի առողջ ուղեղի և նկատելիորեն նվազեցնում է անհանգստաության մակարդակը: Պրոբիոտիկները նաև ամրացնում են իմունային համակարգը: Ամեն դեպքում թթու դրած վարունգը շատ համեղ է և պատճառ չկա դրանից հրաժարվելու: 

 

Լրահոս

Դիտել ավելին