Կարևոր իրադարձություններ

Մաքրեք օրգանիզմը սխտորի միջոցով

08 Հունվար, 2017 18:10
Մաքրեք օրգանիզմը սխտորի միջոցով

Սխտորը հզոր հակաբիոտիկ է: Նույնիսկ ուտելուց 24 ժամ անց այն շարունակում է  ակտիվորեն ազդել ամբողջ օրգանիզմի վրա: Սպանելով բակտերիաներն ու օգնելով ազատվել տոքսիններից՝ այս  հզոր մթերքն առողջացնում է ներքին օրգաններն ու օգնում է նույնիսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում:

Ինչպե՞ս է պետք ուտել սխտորը

Չափազանց օգտակար է օգտագործել թավայի վրա տապակած կամ ջեռոցում եփված սխտորը: Այդպես պատրաստված սխտորը չունի սուր համ ու հոտ, սակայն ամբողջովին պահպանում է իր օգտակար հատկանիշները:

Սովորություն դարձրեք 2-3 օրը մեկ անգամ այս ճանապարհով պատրաստված սխտոր ուտելը և հաճելիորեն կզարմանաք ձեր օրգանիզմի առողջական վիճակից:

Սխտորն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է անոթներն ու վերացնում է ճնշման խնդիրները: Այս մթերքն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ստամոքսի և ավելորդ քաշի խնդիրներ ունեն, այն չափազանց օգտակար է նաև շաքարախտի դեպքում:

Տապակած և ջեռոցում եփած սխտորն ունի բարձր սննդարար արժեք, լուծում է մշտական հոգնածության և թույլ իմունիտետի խնդիրները:

Այս կերակրատեսակը նաև օգնում է նիհարել: Նյութափոխանակությունն արագացնելու համար 2 օրը մեկ անգամ 6 պճեղ սխտոր կերեք:

Մի մոռացեք շատ ջուր խմելու մասին: Սխտորաբուժությունից 2 շաբաթ անց օրգանիզմի բոլոր բջիջներն ու հյուսվածքները կերիտասարդանան:

 

Լրահոս

Դիտել ավելին