Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ մարզերից և ԼՂՀ շրջաններից հյուրընկալված փոքրիկների հետ

11 Հոկտեմբեր, 2015 21:02
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ մարզերից և ԼՂՀ շրջաններից հյուրընկալված փոքրիկների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու համայն հայության մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

Նրանց տեղափոխման և տոնին լիարժեքորեն մասնակցելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովել են Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: 


Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, համաքաղաքացիների հետ տոնական օրն անցկացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Կիրովի անվան մանկական զբոսայգի, որտեղ և հանդիպել է մայրաքաղաքի տոնը նշող փոքրիկ հյուրերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին