Կարևոր իրադարձություններ

Սովորություններ, որոնք «գողանում են» ձեր երիտասարդությունը

02 Հունվար, 2017 16:08
Սովորություններ, որոնք «գողանում են» ձեր երիտասարդությունը

Այս կամ այն տարիքում տարբեր տեսք ունենալը մասամբ պայմանավորված է գենետիկայով, սակայն սա, անշուշտ, միակ գործոնը չէ: Հայտնի է, որ մենք ինքներս կարող ենք զգալի ազդեցություն ունենալ ծերացման գործընթացի վրա:

AdMe.ru-ն ներկայացրել է առաջին հայացքից անվնաս թվացող սովորություններ, որոնք վնաս են հասցնում ձեր արտաքինին և «գողանում» երիտասարդությունը:

Ամենատարածված սանրվածքներից մեկը` «ձիու պոչը», կարող է մազաթափություն առաջացնել: Ավելի լավ կլինի պոչը փոխարինել այլ պրակտիկ սանրվածքներով:

Կաթը օգտակար մթերք է, սակայն դրա կազմում անդրոգեններ կան, որոնք չարաշահելու դեպքում ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը` այսպիսով խցանելով  ծակոտիներն ու հոգնած տեսք հաղորդելով մաշկին:

Արևապաշտպան քսուքն անհրաժեշտ է քսել ոչ միայն դեմքի, այլև ձեռքերի մաշկին, որպեսզի ճառագայթման հետևանքով այն չջրազրկվի և չծերանա:

Ոտքը ոտքի վրա դրած դիրքում նստելը խոչընդոտում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով մաշկի վրա տհաճ «ցանցեր» են առաջանում:

Թաց մազերը սանրելու դեպքում մեծ վնաս եք հասցնում դրանց, քանի որ թաց վիճակում մազերը ենթարկված են ճյուղավորման վտանգին:

Աչքերը տրորելու սովորության հետևանքով վնասվում են թարթիչները, ինչպես նաև` մաշկն աչքերի շուրջ:

Նույնիսկ ամենաորակյալ սնուցող քսուքը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել մաշկին: Ավելորդ քսուքն անհրաժեշտ է հեռացնել անձեռոցիկով:

 

Լրահոս

Դիտել ավելին