Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

02 Հունվար, 2017 15:38
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է.
«Մի անգամ ևս պիտի շարժեմ.
և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։
«Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
Հետևաբար, երախտապարտ լինենք, որ Աստված անսասանելի մի թագավորություն է տալիս մեզ։ Եվ այդ երախտագիտությամբ էլ ծառայենք Աստծուն այնպես, ինչպես հաճելի է իրեն՝ հարգանքով և պատկառանքով, որովհետև, ինչպես Սուրբ գիրքն է ասում. «Մեր Աստվածը լափող կրակ է»։

Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար։ Մի՛ մոռացեք հյուրասեր լինել, որովհետև այդպիսով ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրասիրեցին։ 
Հիշեցե՛ք բանտում եղողներին՝ դուք ձեզ բանտակից զգալով նրանց։
Հիշեցե՛ք նաև չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով։
Բոլորդ էլ պատվեցե՛ք ամուսնությունը և սո՛ւրբ պահեցեք ամուսնական կապը, որովհետև Աստված դատապարտում է շնացողներին և պոռնկություն անողներին։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր կյանքում. բավարարվեցե՛ք ձեր ունեցածով, որովհետև Աստված ինքն է ասում. «Քեզ երեսի վրա չեմ թողնելու և երբեք չեմ լքելու»։
Այնպես որ համարձակությամբ ասենք.
«Տե՛րն է իմ օգնականը,
ուստի չեմ վախենում ես.
մարդն ի՞նչ կարող է անել ինձ»։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:25-13:6)

 

Լրահոս

Դիտել ավելին