Կարևոր իրադարձություններ

Մի լուսանկարի պատմություն. Արքայադուստր Դիանան՝ Թաջ Մահալի մոտ (ֆոտոշարք)

02 Հունվար, 2017 15:50
Մի լուսանկարի պատմություն. Արքայադուստր Դիանան՝ Թաջ Մահալի մոտ (ֆոտոշարք)

Ներկայացնում ենք արքայադուստր Դիանայի լուսանկարներից մեկի պատմությունը, որը արվել է  1992 թվականին, Դիանայի  և արքայազն Չարլզի՝ Հնդկաստան այցելության ժամանակ, իսկ  հաջորդ առավոտ արդեն զարդարում էր համաշխարհային զլմ-ների շապիկները «Միայնակ արքայադուստրը» վերնագրով։ Իսկ А The Daily Mirror-ը  հրապարակել էր նկարը հենց Դիանայի մեկնաբանությամբ. «Ես շատ կուզեի, որ դու հիմա այստեղ լինեիր»։

Բանը նրանում է, որ այդ ժամանակ արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարաբերությունները բավական վատ էին և բոլորը խոսում էին նրանց մոտալուտ բաժանման մասին։

Ողջ օրը Դիանան անցկացրել էր Չարլզից առանձին՝ դիտելով Թաջ Մահալը պրոֆեսոր Մուկունդ Ռավատի հետ։ Նա հետագայում հիշում էր.

«Ես չհարցրեցի, թե ինչու արքայազնը նրա հետ չէ։ Դա գեղեցիկ չէր լինի, բացի այդ նա շատ վհատված տեսք ուներ»։

Ինչ-որ պահի Դիանան խնդրեց իրեն մենակ թողնել և այդպես մնաց մոտ 10 րոպե, նստարանին նստած  և Թաջ Մահալին նայելով։ Հետագայում, մեկնաբանելով այդ քայլը, արքայադուստրը ասել էր. «Դա հնարավորություն էր ինձ համար մի քանի րոպե ինքս ինձ հետ մնալու համար»։

Պատմելով Դիանայի՝ Թաջ Մահալ այցելության մասին, լրագրողները փորձում էին ամեն կերպ շեշտել, որ նա միայնակ էր և նեղսրտած էր ամուսնու բացակայությունից։ Այդ օրը Չարլզը գտնվում էր Հնդկաստանի ճարտարապետական դպրոցներից մեկում։ 

Հետաքրքիր է, որ Չարլզը նույնպես նմանատիպ նկար ունի Թաջ Մահալի մոտ, որը արվել է նրանց համատեղ այցելությունից 12 տարի առաջ։ Այն ժամանակ նա հույս էր հայտնել, որ մի օր կվերադառնա այստեղ կնոջ հետ։ Սակայն այդ ցանկությունը այդպես էլ իրականություն չդարձավ։

Принцесса Диана на фоне Тадж-Махала, Индия, Агра, 1992 год

Принцесса Диана на фоне Тадж-Махала, Индия, Агра, 1992 год

Принцесса Диана на фоне Тадж-Махала, Индия, Агра, 1992 год

Принц Чарльз на фоне Тадж-Махала, Индия, Агра, 1980 год

 

Լրահոս

Դիտել ավելին