Կարևոր իրադարձություններ

Մի քանի խորհուրդներ` գեղեցիկ մաշկ ունենալու համար

02 Հունվար, 2017 20:05
Մի քանի խորհուրդներ` գեղեցիկ մաշկ ունենալու համար

Եթե ձեր դեմքի մաշկը չափազանց չոր է կամ հակառակը` շատ յուղոտ, ապա մի շտապեք գնալ թանկարժեք գեղեցկության սրահներ: Հատուկ մթերքների շնորհիվ դուք կարող եք գեղեցկացնել ձեր մաշկը հենց տնային պայմաններում:

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը. Այսպիսով` դեմքի մաշկի գեղեցկությունն ապահովող գլխավոր մթերքներից մեկը կակաոն է: Դրա բաղադրության մեջ բավականին ցինկ կա, ինչը ձեր մաշկը զերծ է պահում ցանից: 

Շատ կարևոր է նաև նարնջի հյութը: Մեկ բաժակ նարնջի հյութը ապահովում է ձեր օրական վիտամինների պաշարը:  Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս թեյասերներին օգտագործել հիմնականում կանաչ թեյ, քանի որ ի տարբերություն սովորական սև թեյի` այն պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ:

Մրգերից խորհուրդ է տրվում շատ ծիրան օգտագործել: Վիտամին Ա-ի պարունակության տեսանկյունից այս պտուղը գրեթե անգերազանցելի է:  Գեղեցիկ մաշկ ունենալու գլխավոր ու առաջին նախապայմանը, սակայն, սովորական ջուրն է:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 2 լիտրից ոչ պակաս ջուր խմել, ինչը կազմում է մոտավորապես 10 միջին բաժակ:  

 

Լրահոս

Դիտել ավելին