Կարևոր իրադարձություններ

Ferrari ընկերությունը նշել է իր արժեքը

11 Հոկտեմբեր, 2015 20:45
Ferrari ընկերությունը նշել է իր արժեքը

Ուրբաթ օրը երեկոյան սպորտային ավտոմեքենաների արտադրող Ferrari ընկերությունը նշել է իր գինը, որով առաջիկա օրերին նրա բաժնետոմսերը կվաճառվեն Նյու Յորքի ֆոնդային բորսայում, գրում է kommersant.ru-ն:

Բաժնետոմսերը կսկվեն վաճառվել հոկտեմբերի 21-ից՝ մեկ բաժնետոմսի համար 48-52 դոլար արժեքով: Հաշվի առնելով այն, որ ընկերության 90 տոկոսի սեփականատեր Fiat Chrystler Automobiles-ը բաժնետոմսերից վաճառքի է հանում 9 տոկոսը, կամ 17,2 միլիոն բաժնետոմս, ապա սպորատային ավտոմեքենաների արտադրողի արժեքը կարող է գնահատվել մոտ 10 միլիարդ դոլար:

9 տոկոսի վաճառքը կարող է բերել մինչև 893 միլիոն դոլար՝ կախված նրանից, թե ինչպիսին կլինի ներդրողների կողմից պահանջարկը: Որոշ փորձագետների կարծիքով՝ Ferrari-ի բաժնետոմսերի պահանջարկը բարձր կլինի և կարող է գերազանցել առաջարկը ավելի քան 10 անգամ:

Եթե այդ կանխատեսումն իրականանա, ընկերությունը պատրաստ է վաճառել լրացուցիչ 1,7 միլիոն բաժնետոմս՝ վաճառվող բաժնետոմսերի բաժինը հասցնելով 10 տոկոսի:

Ferrari-ի մնացած 80 տոկոսը, Fiat Chrysler Automobiles-ի պլանների համաձայն, կբաժանվի նրա սեփական բաժնետերերի միջև: Եվս 10 տոկոս բաժնետոմսեր կմնա ընկերության հիմնադրի որդու՝ Պյերո Ֆեռարիի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին