Կարևոր իրադարձություններ

Իշխանության հավերժացման ծրագիրը չի աշխատելու

02 Հոկտեմբեր, 2015 15:02
Իշխանության հավերժացման ծրագիրը չի աշխատելու

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին,  «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները պատրաստվում են հանրահավաք-երթի: Հանրահավաքի, սահամանդրական բարեփոխումների մասին Shabat.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:

-Դավիթ, այսօր Ազատության հրապարակում պատրաստվում եք հանրահավաք անցկացնել, ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ո՞րն է լինելու Ձեր կոչը:

-«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության երևանյան առաջին հանրահավաքն է: Քանի որ, հոկտեմբերի սկզբին՝ ԱԺ-ը պետք է քվեարկության դնի սահմանդրության նախագիծը, դրան ընդառաջ որոշել ենք հանրահավաք կազմակերպել, դրանից հետո լինելու է  երթ: Հանրահավաքին  կհայտարարվի  առաջիկա անելիքների մասին:

-Նախորդ անգամ՝ Գյումրու հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ էին ներգրավվել, ի՞նչ եք կարծում, նույն քանակությամբ մարդիկ կհավաքվե՞ն այս հանրահավաքին: Քանի որ դեպքեր են եղել, երբ առաջին հանրահավաքից հետո մարդկանց քանակը պակասել  է:

-Այսօրվա  հանրահավաքին ևս, շատ մարդիկ կլինեն:  Համոզված ենք, որ  հաջորդ հանրահավաքին ավելի շատ մարդիկ  կգան:

-Մի քանի օր հետո ԱԺ-ը քվեարկության է դնելու սահամանադրական բարեփոխումների նախագիծը: Ի՞նչ եք կարծում մեկ-երկու հանրահավաքով հնարավոր կլինի այնպես անել, որ սահմանդրական բարեփոխումների նախագիծը չընդունվի:

-Գիտենք, որ Ազգային ժողովի մեծամասնությունը ղեկավարվում է Բաղրամյան 26-ի կողմից և՛ հանրապետական խմբակցությունը, և՛ պատվերով ընդդիմադիր ուժերը: Իհարկե ձայների առումով իրենք խնդիր չունեն, մեր խնդիրը հասարակության մոբիլիզացիայի ապահովումն է, որպեսզի հասարակության ճնշման տակ այդ նախագծի ընդունումը չեղյալ համարվի:

– Նշում եք, որ հասարակության մոբիլիազացիայի ապահովման և ճնշման տակ  պետք է նախագիծը չընդունվի: Գաղտնիք չէ, որ այդ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր թե՛ իշխող հանրապետական, թե՛ ԲՀԿ կուսակցության անդամ են: Այս պարագայում ի՞նչ կլինի:

-Այնտեղ մի գործող խմբակցություն կա՝ ՀՀԿ, որն էլ խոշոր է իշխանական  լծակների  հաշվին, մենք համոզված ենք, որ նույնիսկ այդ իշխանության մեջ գտնվող մարդիկ՝  միջին և ստորին օղակներում գտնվողները, պետք է ապացուցեն, որ սահամանդրությանը կողմ են, սակայն իրականում իրենք էլ են դեմ: Նրանք հասկանում են այդ ծրագրի վտանգավորությունը՝ ինչ բացասական հետևանքների կարող է բերել և իրենք էլ են դեմ քվերակելու: Մյուս կուսակցության հարցերն արդեն լուծված են, և այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր էին, հույսեր էին կապում ԲՀԿ-ն հետ, բնականաբար հիմա արդեն դուրս են գալիս:

-Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ-ն լինելով ընդդիմադիր, սահմանդրական բարեփոխումների նախագծին ասաց այո:

-ԲՀԿ-ն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի  դեմ քաղաքական տեռոր իրականացվեց, հրապարակային սպառնալիք տրվեց, որ բոլոր պետական լծակները կօգտագործեն իրեն ոչնչացնելու համար :

-Կարելի է ասել, որ  «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը ձեռնոց է նետում հայաստանյան իշխանություններին, և սահմանադրական բարեփոխումների նախագիծը չի անցկացվելու :

-Իհարկե մենք համոզված ենք, որ հասնելու ենք մեր նպատակին, իշխանության հավերժացման ծրագիրը չի աշխատելու:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին