Կարևոր իրադարձություններ

Ինչպես պատրաստել հավը․ ամանորյա բաղադրատոմս

27 Դեկտեմբեր, 2016 21:10
Ինչպես պատրաստել հավը․  ամանորյա բաղադրատոմս

Անհրաժեշտ մթերքներն են' 2.5 կգ հավ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ համեմ, աղ, 0,5 լ գարեջուր, 4 հատ թթու խնձոր:

Պատրաստման եղանակը.

Հավը ներսից և դրսից ծածկեք պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով: Խնձորները բաժանեք 4-6 մասերի, հեռացրեք կորիզները և դրանցով լցոնեք հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացրեք հավի փորիկը:

Լցոնված հավը փորով դեպի վերև դրեք ցանկացած տարրայի մեջ, որը «չի վախենում» ջեռոցից: Տարրան լցրեք գարեջրով, որը տաքացրեք 180-190 աստիճան: Մեկ ժամ այս ամենը պետք է մնա ջեռոցում: Մեկ ժամից հավի դիրքը փոխեք և թողեք ևս մեկ ժամ այդ դիրքով: Ապա նայեք' հավը բավականաչափ կարմրե՞լ է. եթե ոչ, ապա վերցրեք տարրայի կափարիչն ու թողեք հավը ջեռոցում ևս կես ժամ:

 

Լրահոս

Դիտել ավելին