Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,93
    8,18

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են. «Առավոտ»

27 Դեկտեմբեր, 2016 10:12
Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են. «Առավոտ»

Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական ծրագրին: Բայց, միեւնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնությունը չի տա որեւէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ: Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի լայն իրավունքներ կընձեռվեն Կրեմլից»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով.

«Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են: Մի առիթով արդեն ասել եմ՝ կրկնեմ՝ հաջորդ պատերազմը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է, լինելու է հայրենական պատերազմ: Ժամկետները կորոշի Ռուսաստանը՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին