Կարևոր իրադարձություններ

Պատգամավորի թեկնածուների՝ հայոց լեզվի քննության պահանջը չի վերաբերի «մտքի տիտաններ» Շմայսին ու գեներալ Մանվելին. «ՉԻ»

27 Դեկտեմբեր, 2016 09:12
Պատգամավորի թեկնածուների՝ հայոց լեզվի քննության պահանջը չի վերաբերի «մտքի տիտաններ» Շմայսին ու գեներալ Մանվելին. «ՉԻ»

Բանից պարզվում է՝ այս օրերին Լեզվի պետական տեսչությունը ԱԺ պատգամավոր դառնալ ցանկացողների համար հատուկ թեստ է պատրաստում, որի միջոցով պիտի պարզվի՝ տվյալ թեկնածուն բավարար չափով տիրապետո՞ւմ է հայոց լեզվին, թե ոչ:

«ՉԻ» - Սա, ինչ խոսք, մի քիչ ուշացած նախաձեռնություն է: Եթե սա արվեր մի 4-5 տարի առաջ, խորհրդարանի կազմն այսօր բոլորովին այլ կլիներ, ԱԺ նախագահության կազմը՝ նույնպես:

Չնայած նախաձեռնության նպատակն ամենեւին էլ շատից-քչից գրագետ խորհրդարան ունենալը չէ: Բանն այն է, որ հայոց լեզվի քննություն հանձնելու պահանջը վերաբերում է միայն նրանց, որոնք Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել: Իսկ խորհրդարանական մտքի այնպիսի տիտաններն, ինչպիսիք են, օրինակ, Շմայսն ու գեներալ Մանվելը, ոչ միայն միջնակարգ կրթություն են ստացել, այլեւ մի քանի ինստիտուտներ են ավարտել:

Չնայած՝ լավ կլիներ, որ նրանց համար նույնպես հատուկ թեստ մշակվեր: Եվ պատգամավոր դառնալու իրավունք ստանային միայն նրանք, ովքեր ի վիճակի են առանց տառասխալների գրել իրենց ավարտած բուհերի անվանումը կամ գոնե հապավումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին