Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն դեռ չի որոշել. «Հայկական ժամանակ»

27 Դեկտեմբեր, 2016 08:52
ՀՀԿ-ն դեռ չի որոշել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը եւ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ՝ 2007-ին: Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են: Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը եւ Աշտարակի մի մասը:

 

Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նորից ցանկանում է այդ ընտրատարածքից ռեյտինգային կարգով պատգամավոր դառնալ, բայց կուսակցությունը պետք է նման որոշում կայացնի: «Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն՝ այլ: Կուսակցությունը պետք է խորհրդի նիստ անի ու որոշում կայացնի, հասկանան՝ որ տարածաշրջանում ում առաջադրեն»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին