Կարևոր իրադարձություններ

«Սանիթեք» ընկերությունը և քաղաքապետարանի օպերատիվ շտաբը 24 ժամ անդադար աշխատում են

26 Դեկտեմբեր, 2016 18:16
Հեղինակ՝ Մարիա Բարաղամյան
«Սանիթեք» ընկերությունը և քաղաքապետարանի օպերատիվ շտաբը 24 ժամ անդադար աշխատում են

Սիրելի համաքաղաքացիներ ջան,
երեկ գիշերվանից ձյան առատ տեղումներ են անդադար գալիս,
և «Սանիթեք» ընկերությունը և քաղաքապետարանի օպերատիվ շտաբը 24 ժամ անդադար աշխատում են անմարդկային եղանակային պայմաններում: Ոչ տեխնիկայի և ոչ էլ մարդկային ռեսուրսի պակաս չկա: Կան ուղղակի նորմայից և ստանդարտից դուրս եղանակային պայմաններ, որոնց, կարծում եմ, չնկատել, ուղղակի հնարավոր չէ: 
Միևնույն ժամանակ, հավատացնում ենք ձեզ, որ ինչպես մի քանի օր առաջ տեղացած ձյան պայմաններում արվել է ամեն ինչ, որ մեր համաքաղաքացիներին զերծ պահենք անհարմարություններից, այնպես էլ հիմա արվում է և, ինչքան որ ձյուն գա, արվելու է ամեն ինչ:
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության թեժ-գիծ ծառայությոնները նույնպես աշխատում են օպերատիվ ռեժիմով:
Ակնկալում ենք ըմբռնողականություն և համբերատարություն: 
Կարող եք նաև Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality/ Мэрия Еревана-ի և Sanitek Armenia-ի էջերին գրել հասցեներ, որոնք կփոխանցվեն օպերատիվ շտաբին: 
Շնորհակալություն համագործակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին