Կարևոր իրադարձություններ

«Մինչև ԵՀՊ-ը ԽՍՀՄ-ը ձեռք էր բերում արտասահմանյան զենքերի նախագծեր»

26 Դեկտեմբեր, 2016 11:59
«Մինչև ԵՀՊ-ը ԽՍՀՄ-ը ձեռք էր բերում արտասահմանյան զենքերի նախագծեր»

Մինչև ԵՀՊ-ը ԽՍՀՄ-ը ձեռք էր բերում արտասահմանյան զենքերի նախագծեր: Նախագծերը “ագահորեն” գնվում կամ ամենատարբեր ճանապարհներով ձեռք էին բերվում և յուրացվում: Հետաքրքիր էր ամերիկյան «Christie» ընկերության թռչող «M1932» հրասայլի նախագիծը, որը ևս գնվեց բերվեց ԽՍՀՄ և մանրամասն ուսումնասիրվեց: Թևավոր հրասայլի միտքը հետո խորհրդային զինվորականներին հանգիստ չէր տալու դեռ երկար ժամանակ:

Ամերիկյան մեքենան նախ ուսումնասիրեց երկրի և բանակի ղեկավարությունը, հետո հանձնարարվեց կոնստրուկտորներին զբաղվել դրանով: Ուսումնասիրողներից առաջինն էր նաև մեր հայրենակից Արամ Ռաֆայելյանցը: Այսօր նրա լուծումները շատ հետաքրքիր են թվում, սակայն նախագիծն առաջ չգնաց միայն իր ընդհանուր բարդության, ինչպես նաև հրասայլերի շարժիչների ոչ համապատասխան հզորության պատճառով: 1937թ. այս նախագծով զբաղվեց մեկ այլ կոնստրուկտոր` Միխայիլ Սմալկոն, սակայն նույնպես աշխատանքները կիսատ մնացին: 1941թ. Օլեգ Անտոնովը զբաղվեց նման նախագծով, ստեղծվեց մի ճախրաթիռ, որը կոչվում էր «А-40», այն պետք է օդ բարձրացներ «Т-60» թեթև հրասայլին: Նախագծի ամրության հաշվարկներն իրականացնում էր հայազգի միակ կին ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահխաթունին: Ամեն ինչ գնում էր դեպի նախագծի վերջնական իրականացմանը: Բավականին տանջվելուց հետո վերջապես 1942թ. սեպտեմբերի 2-ին մեկ անգամ հնարավոր եղավ օդ բարձրացնել այս մեքենան, սակայն թռիչքը կարճ տևեց ու հազիվ օդաչուին հաջողվեց վայրէջք կատարել այս հրաշքով: Չնախատեսված վայրէջքի օդանավակայանում մարտական տագնապ հայտարարվեց և շուտ ձերբակալեցին օդաչուին: ԽՍՀՄ-ում խորքային հարվածի տենդ կար, որի համար ստեղծվել էին տասնյակ դեսանտային և մեքենայացված կորպուսները, սակայն երբեմն ամեն ինչ անցնում էր ռացիոնալության սահմանները: Շուտով աշխատանքները դարդարեցվեցին ամեն ինչ շատ բարդ էր, իսկ այդքան օդաչու հնարավոր չէր նստեցնել հրասայլերի մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին