Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Հարությունյանի անձնական իրերից շատերն անհետացել են

25 Դեկտեմբեր, 2016 22:51
Հեղինակ՝ Հայարփի Սարգսյան
Հովհաննես Հարությունյանի անձնական իրերից շատերն անհետացել են

Այսօր՝ 25.12.2016թ., կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա արդեն սթափ վիճակում է, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար, իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երևի մոռանում են, որ դա հիվանդանոց է, և այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետևաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում: Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա և որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռևս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվում: Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլեր պետության կողմից, որոնք ուղղված են Հովհաննես Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին