Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-Իսրայել ռազմավարական համագործակցությունն առաջիկայում կարող է ենթարկվել լուրջ փորձության

24 Դեկտեմբեր, 2016 12:23
Հեղինակ՝ Կարեն Վերնայան
ԱՄՆ-Իսրայել ռազմավարական համագործակցությունն առաջիկայում կարող է ենթարկվել լուրջ փորձության
ԱՄՆ-Իսրայել ռազմավարական համագործակցությունն առաջիկայում կարող է ենթարկվել լուրջ փորձության` պայմանավորված Դ. Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների վերափոխակերպումներով: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում առաջնահերթություն կտրվի էներգետիկ անվտանգության հիմնահարցերին: Փորձագիտական տարբեր գնահատականներով, մասամբ կսահմանափակվի ամերիկյան քաղաքական-պաշտպանական մասնակցությունը մերձավորարևելյան գործընթացներում, հետևաբար և կսահմանափակվեն այս ուղղությամբ իրականացվող ԱՄՆ ֆինանսական արտահոսքերի նախկին ծավալները: Ըստ ԶԼՄ- երի տվյալների, դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդում քվեարկության ներկայացված Պաղեստինի ինքնավարության տարածքում իսրայելական բնակավայրերի շինարարության դադարեցման մասին բանաձևի հարցում պաշտոնական Վաշինգտոնը կարող է պահպանել չեզոքություն և վետո չսահմանել: Իսրայելական կողմը մտահոգություններ ունի, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ նաև ս.թ. սեպտեմբերին ԱՄՆ ու Իսրայելի միջև ստորագրված բացառիկ պայմանագրի իրագործման ընթացքում, որը նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին 10 տարվա ընթացքում հատկացնել $38 մլրդ ընդհանուր ծավալի պաշտպանական աջակցություն:
 
 

Լրահոս

Դիտել ավելին